ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Mother Jones» ամսագիրը պատմել է թուրքական լոբբիի և ադրբեջանցի մոդելի հետ Մայքլ Ֆլինի կապերի մասին

«Mother Jones» ամսագիրը պատմել է թուրքական լոբբիի և ադրբեջանցի մոդելի հետ Մայքլ Ֆլինի կապերի մասին
29.05.2017 | 07:39

Հետաքննական լրագրությամբ զբաղվող «Mother Jones» ամսագիրը մանրամասներ է ներկայացրել թուրքական լոբբիստների հետ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կապերի մասին:


Հետին թվով ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ ուղարկված տեղեկանքում Ֆլինը նշում է, որ իրեն վարձել է Inovo BV հոլանդական խորհրդատվական ընկերությունը, որը ղեկավարում է «Թուրք-ամերիկյան գործարար խորհուրդ» (Turkey-US Business Council) կազմակերպության նախագահ Յակիմ Ալփթեքինը:
Հոդվածի հեղինակների խոսքով՝ թուրքերի համար աշխատանքի դիմաց Ֆլինի ստացած միջոցների աղբյուրները պարզ չեն: Ալփթեքինի ընկերությունը 2016-ի սեպտեմբերից նոյեմբեր երեք վճարում է կատարել՝ ընդհանուր 530 հազար դոլարի չափով, սակայն ոչ մի վճարում Թուրքիայից չի արվել: Հոլանդական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Ալփթեքինը հայտարարել է, որ Ֆլինի նախագծի համար միջոցները ստացվել են իր կնոջ փոխառությունից և իսրայելական Ratio Oil Exploration գազային ընկերության վճարումներից: Ratio Oil Exploration-ի ներկայացուցիչներն իրենց հերթին իսրայելական մամուլին տված հարցազրույցում հայտարարել են, որ կապ չունեն Ալփթեքինի հետ:


Ինչ վերաբերում է Ալփթեքինի կնոջը. հայտնի է, որ Նիգար Ալփթեքինն ադրբեջանցի մոդել է, որը ժամանակին երգել է «Ադրենալին» խմբում: Այս շաբաթ Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում Ալփթեքինը հրաժարվել է պատասխանել այդ գործարքում իր կնոջ դերի և միջոցների աղբյուրի մասին ամսագրի թղթակցի հարցին:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ